Ի՞նչ կլիներ, եթե․․․

Մհեր Ոսկանյան

Եթե ես հայտնվեի լուցկու տուփի մեջ, ես լուցկի կլինեի:

Եթե թռչել կարողանայի, ես ծիտ կլինեի:

Եթե մարդիկ խոսել չկարողանային, նրանք մահացած կլինեին:

Եթե արևը գիշերը դուրս գար, ամեն ինչ  հակառակ կլիներ:

Եթե մայրիկն ու հայրիկը փոքրանային, իսկ ես մեծանայի, ես ավելի մեծ կլինեյի իսկ նրանք փոքր:

Առնո Քերոբյան

Եթե ես հայտնվեի լուցկու տուփի մեջ, կվառվեի։       

Եթե թռչել կարողանայի, կգնայի Ամերիկա։                                            

Եթե մարդիկ խոսել չկարողանային, չէին հասկանա իրար։

Եթե արևը գիշերը դուրս գար,գիշերը կլիներ առավոտ, իսկ առավոտը՝ գիշեր։

Եթե մայրիկն ու հայրիկը փոքրանային, իսկ ես մեծանայի, նրանք կլինեին բալիկ, իսկ ես կլինեի մեծահասակ։

Արեն Լիբարիդյան

Եթե ես հայտնվեի լուցկու տուփի մեջ, ես  ինձ այլ տեղ տելեպորտ կանեի։

Եթե թռչել կարողանայի, կթռչեի մի բույն և կվերցնեի նրանց ձվերը։

Եթե մարդիկ խոսել չկարոխանային, ես կխոսեի իմ ձեռքերով։

Եթե արևը գիշերը դուրս գար, ես չեի քնի։

Եթե մայրիկն ու հայրիկը փոքրանային, իսկ ես մեծանայի ,  ես կլինեի իրանց ուսուցիչը։

Զաբել Մեղրունի

Եթե ես հայտնվեի լուցկու տուփի մեջ, տխուր կլինեի, որովհետև մենակ կլինեի։

Եթե թռչել կրողանայի, կթռչեի ու կգնայի ու կխոսեի ծիտիկների հետ։

Եթե մարդիկ խոսել չկարողանային, կգրեին իրենց ուզածը։

Եթե արևը գիշերը դուրս գար, լույս կլիներ ու արթուն կմնայինք։

Եթե մայրիկն ու հայրիկը փոքրանային, իսկ ես մեծանայի, ես իրենց համար ուտելիք կպատրաստեի։

Արեգ Մնացականյան

Եթե ես հայտնվեի լուցկու տուփի մեջ, ապա երկար մնալուց հետո, ես կվառվեի։

Եթե թռչել կարողանայի, թռչունի պես կթռչեի ամենուր։

Եթե մարդիկ խոսել չկարողանային,նրանք  իրենց ասելիքը կհասկացնեին ձեռքերով։

Եթե արևը գիշերը դուրս գար, մենք ստիպված կլինեինք արթնանալ գիշերը, քնել՝ առավոտը։

Եթե մայրիկն ու հայրիկը փոքրանային, իսկ ես մեծանայի, ես կխնամեի և հոգ կտանեի նրանց   մասին։

Դանիել Մելիքյան

Եթե ես մեծ լինեի, ես կկարողանայ ինքնուրույն գնալ Երեւան-Պարկ։

Եթե ես չունենայ համակարգիչ, ես չեի կարողանա անել իմ դասերը կամ խաղեր խաղալ։

Եթե ես չունենայ տուն, ես կմրսեի դրսում։

Հասմիկ Սահակյան

Եթե ես հայտնվեի լուցկու տուփի մեջ,ամուր կբռնվեի լուցկու փայտիկից, երբ ուզենան օգտագործել՝ կհանեն, և ես այդտեղից դուրս կգամ։

Եթե թռչել կարողանայի, կգնայի ամեն տեղ ,ամեն երկիր։

Եթե մարդիկ խոսել չկարողանային, ապա իրար ժեստերով կբացատրեին։

Եթե արևը գիշերը դուրս գար, չէինք հանգստանա։

Եթե հայրիկն ու մայրիկը փոքրանային, իսկ ես մեծանայի, հայրիկին ու մայրիկին կխնամեի։ 

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий