Երկիր որտեղ ամեն ինչ սկսվում է … տառով

Մեղրունի Զաբել

Երկիր որտեղ ամեն ինչ սկսվում է Զ տառով

Իմ ստեղծած երկրում ամեն ինչ կսկսվեր Զ-ով։ Օրինակ զլիմոն, զծաղիկ, զգնդակ, զդանակ, զարև, զդպրոց, զպաղպաղակ, զմամա ու ամենի ինչ այդպես Զ-ով։ Ինչու՞ Զ-ով։ Քանի որ ինձ շատ դուր են գալիս բառեր, որոնք սկսվում են զ-ով, քանի որ իմ անունն էլ սկսվում է Զ-ով։ Իսկ ամենա ծիծաղելին կլինի այն, որ ինձ կկանչեն ԶԶաբել․․․․ շատ ծիծաղելի է։
Ես շատ կուզեի ապրել մի երկրում, որտեղ ամեն ինչ սկսում է Զ-ով, և որտեղ ինձ անվանում են ԶԶԶԶաբել։

Читать далее Երկիր որտեղ ամեն ինչ սկսվում է … տառով

Աշխատակարգ 06․05-10․05

ՖԻԶԿՈՒԼՏ ԴԱԴԱՐ

ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԱՉՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Դասավանդող ուսուցիչների բլոգները՝

Հասմիկ Սարիբեկյան- անգլերեն

Անահիտ Բալաբեկյան- ռուսերեն

Սեդա Թևանյան — երգ

Читать далее Աշխատակարգ 06․05-10․05

Ճանապարհ, որ ոչ մի տեղ չէր տանում

Բեատրիս Խաչատրյան

Մի շատ տարօրինակ ճանապարհ կար: Ոչ ոք դրանից գլուխ չէր հանում, որովհետև այն ոչ մի տեղ չէր տանում: Մի օր ես փորձեցի այդ ճանապարհով ճամփորդել, բայց ոնց գնում էի նույն տեղում, որովհետև ճանապարհը շրջանաձև էր:

Читать далее Ճանապարհ, որ ոչ մի տեղ չէր տանում

Ի՞նչ կլիներ, եթե․․․

Մհեր Ոսկանյան

Եթե ես հայտնվեի լուցկու տուփի մեջ, ես լուցկի կլինեի:

Եթե թռչել կարողանայի, ես ծիտ կլինեի:

Եթե մարդիկ խոսել չկարողանային, նրանք մահացած կլինեին:

Եթե արևը գիշերը դուրս գար, ամեն ինչ  հակառակ կլիներ:

Եթե մայրիկն ու հայրիկը փոքրանային, իսկ ես մեծանայի, ես ավելի մեծ կլինեյի իսկ նրանք փոքր:

Читать далее Ի՞նչ կլիներ, եթե․․․

Ալիսա Գլորիկի նոր արկածները

Առնո Քերոբյան

Ալիսան շատ սոված էր, այնքան, որ ափսեից կերավ ու, երբ նրան հանում էին, նա ամբողջովին ներկված էր, քանի որ մտքին ընկել էր խաղալ ուտելիքով։ Մի անգամ էլ նա ընկավ պայուսակի մեջ և էլի նա ներկված էր, քանի որ ուզեցել էր խաղալ մատիտով։

Արեն Լիբարիդյան

Ալիսա-Գլորիկը ընկընում է հավի բույնի մեջ։ Մայր հավը 1 վայրկյան նստեց նրա վրա։ Ալիսա- Գլորիկը փախել է՝ բռնվելով հավի  փետուրից։

Читать далее Ալիսա Գլորիկի նոր արկածները

Նամակ Ալիսա Գլորիկին

Նամակը գրում է Արեգ Մնացականյանը.

Բարև Ալիսա, ինչո՞ւ ես ամեն տեղ գլորվում և մոլորվում։ Ուզում եմ մի բան հասկանալ, դու միշտ գլորվում ես, բայց անընդհատ գլորվելու դեպքում կհայտնվես ուրիշ երկրում և կկորես։ Բայց դու ինչո՞ւ չես կորում, ճիշտ է դու արդեն կորել էիր ուղղակի քեզ գտան։ Իսկ ինչո՞ւ հայտնվեցիր շշի մեջ կամ զարթուցիչի մեջ։

Նամակը գրում է Հասմիկ Սահակյանը.

Սիրելի Ալիսա։ Ինչո՞ւ ես դու ամեն տեղ մտնում և ծնողներիդ անհանգստացնում։ Թ՞ե ինչու ես այդքան կլոր, դրա համար էլ գլորվում և ընկնում ես ամեն տեղ։ Որպեսզի ամեն բան իմանաս և չվնասվես  պետք է  հաճախես պարտեզ ։ Այնտեղ կսովորես և կհասկանաս որ չի կարելի զարթուցիչի մեջ մտնել, քանի որ կարող էր քեզ վնասել անիվները։Չի կարելի մտնել ջրով լցված շշի մեջ, քանի որ կխեղդվեիր ջրի մեջ։Չի կարելի քիթը խոթել այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփրոցներն ու անձեռոցիկները և իհարկե չէիր վախեցնի տատիկին և պապիկին։ Ալիսա եղիր էլ ավելի ուշադիր, որպեսզի չվնասվես , չցավացնես ու չնեղվես։

Читать далее Նամակ Ալիսա Գլորիկին

Ճամփորդությամբ ուսուցում

Ուսումնական ճամփորդությունները կրթական ծրագրի բաղկացուցիչներն  են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծով (նախագծերով) և ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական պարապմունք են, որոնք կազմվում են ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի պահանջների:

Մինչ ճամփորդելը սովորողների հետ կատարվում է մի շարք նախապատրաստական աշխատանքներ՝ ճամփորդության կանոններ, տարածքի որոնում համացանցում, նրա հետ կապված լեգենդներ կամ ավանդապատումներ, եղանակ.

Ճամփորդության կանոններ

Գիտելիքի որոշակի պաշար ունենալով՝ ճամփորդությունը էլ ավելի հետաքրքիր և ոգևորող է լինում. փորձում են պարզել, բացահայտել իրենց լսածի և տեսածի ընդհանուր կողմերը, պրպտել և գտնել այն, ինչը կարող էր աչքներից վրիպել, եթե նախապես կարդացած չլինեին։

Կարևոր է նաև զրույց քննարկումները, որոնք տեղի են ունենում ճամփորդության ընթացքում.

Էլ ինչ գարնանային ճամփորդություն առանց ընթերցումների, գարնան գովքի, երգ ու պարի.

Իսկ հանգիստը պարզապես հանգիստ չէր, այլ զուգակցվում էր նկարչական պլեներով, որն իրականացվեց խնձորենիների դաշտում ։

Ճամփորդությունից հետո սովորողները երևակայեցին, ստեղծագործեցին հետաքրքիր պատմություններ խնձորների մասին և կիսվեցին ճամփորդության իրենց տպավորություններով։

Ի՞նչ կլիներ, եթե…-ռադիոնյութ

Ճամփորդապատումներ