Ալիսա Գլորիկի նոր արկածները

Առնո Քերոբյան

Ալիսան շատ սոված էր, այնքան, որ ափսեից կերավ ու, երբ նրան հանում էին, նա ամբողջովին ներկված էր, քանի որ մտքին ընկել էր խաղալ ուտելիքով։ Մի անգամ էլ նա ընկավ պայուսակի մեջ և էլի նա ներկված էր, քանի որ ուզեցել էր խաղալ մատիտով։

Արեն Լիբարիդյան

Ալիսա-Գլորիկը ընկընում է հավի բույնի մեջ։ Մայր հավը 1 վայրկյան նստեց նրա վրա։ Ալիսա- Գլորիկը փախել է՝ բռնվելով հավի  փետուրից։

Զաբել Մեղրունի

Մի անգամ Ալիսան գլորվում էր և գնաց ու ընկավ կրակի մեջ։ Հետո, որ ինքը գլորվելով դուրս եկավ, իրա մեջից կրակ էր վառվում։ Ալիսան շարունակեց գլորվել ու հետո ինքը ջուր տեսավ ու գնաց մեջը։ Ջուրը հանգցրեց իրա մեջի կրակը ու նա թրջվեց։ Հետո գլորվեց ու տեսավ արջի տունը և գլորվելով մտավ ներս, որ սրբիչ գտնի ու չորանա։ Բայց արջը տանն էր, երբ տեսավ Ալիսաին, շատ բարկացավ ու կերավ նրան։ Ու Ալիսա գլորիկի արկածը վերջացավ։

Արեգ Մնացականյան

Մի օր Ալիսան որոշեց փախչել տնից։ Նա ցատկեց պատուհանից և գլորվելով սկսեց  իր արկածները։Նա արդեն հեռանում էր տնից։ Ալիսան այ՜նքան քայլեց ,որ գիշերը մոտեցավ։Նա շատ ծարավ էր և սոված։ Նա գնաց աղբյուր և ջուր խմեց։ Ալիսան դեռ սոված էր։ Նա որոշեց ուտել  տերևներ, բայց նրան դուր չեկավ ։Դրանից հետո նա գնաց ուրիշ երկիր։ Այդ երկրում չկար ուտելիք, միայն ջուր կար։ Նա ասաց․ 
-Սա ինչ վատ երկիր է։ Ես այլևս չեմ ուզում մնալ այստեղ։
Ալիսան չէր կարող գնալ , որովհետև նա մոլորվել էր։ Ալիսայի մայրիկն ու հայրիկը փնտրում էին Ալիսային  իրենց տանը, բայց երբ հասան Ալիսայի սենյակ ,տեսան, որ Ալիսան այնտեղ  չէ, իսկ պատուհանը բաց է։ Նրանք հասկացան, որ Ալիսան փախել է տնից։ Նրանք սկսեցին տնից դուրս փնտրել Ալիսային։ Երկար փնտրելուց հետո, նրանք հասան մի ուրիշ երկիր։ Նրանք վերջապես գտան Ալիսային։ Ալիսան շատ ուրախացավ, գրկեց իր ծնողներին և խոստացավ, որ այլևս նման բան չի անի։

Դանիել Մելիքյան

Ալիսա-Գլորիկը գնում է Ավստրալիա և հանդիպում է կենգուռուներին։

Ալիսա-Գլորիկը ճոճորվում է բայց ճոճարանը մեծ արագություն է հավաքում ու Ալիսան թռնում է հարևան շենքի կտուրը։

Հասմիկ Սահակյան

    Երբ որ Ալիսային հանեցին թանաքի մեջից, փորձեցին հայրիկը ու մայրիկը լոգասենյակում լողացնեն ու օճառը այնքան փրփրեց որ Ալիսան կորավ փրփուրի մեջ։ ԵՎ այդ ժամանակ կորցրեցին Ալիսային։ Մալրիկը անհանգստացած բղավեց, -Ալիսա որտեղ ես։

-Այստեղ եմ մայրիկ, փրփուրների մեջ ։

Հայրիկը շատ արագ ջրով օճառը լվաց, որպեզսի գտնի Ալիսային։ Բայց ջրի հոսքի հետ Ալիսան գնաց դեպի խողովակի մեջ ,այնտեղ   շատ մութ էր ու շատ թաց, իսկ Ալիսան ջրի հոսքի հետ գնում էր ու գնում։ Երբ հայրիկը տեսավ, որ օճառի վրա չէ Ալիսան, անմիջապես հասկացավ ,որ խողովակի մեջ է, շատ արագ քանդեց այն և ձեռքը մեկնեց դեպի խողովակի մեջ, կարողացավ շատ արագ բռնել Ալիսային և հանել այնտեղից։ Անմիջապես Ալիսային գրկեցին և չորացրեցին, նա շատ էր վախեցել։ Ալիսան հանգստացավ և վազեց բակ։ Այնտեղ տղաները ֆուտբոլ էին խաղում։ Գնդակը գլորվեց եկավ կանգնեց ուղիղ Ալիսայի առջև։ Ալիսան հետաքրքրությունից ելնելով բարձրացավ գնդակի վրա և նայեց գնդակի ներսում թե ի՞նչ կա, բայց պատահաբար հայտնվեց գնդակի մեջ և այդ ժամանակ տղաները վերձրեցին գնդակը և շարունակեցին իրենց ֆուտբոլը։ Իսկ Ալիսան գնդակի մեջ էր, գնում էր այս կողմից այն կողմ՝թըղկ հա թըղկ և այնքան գլորվեց ,որ էլ չէր կարողանում դիմանալ այդ շարժմանը։ Պատահական տղաներից մեկը շատ ուժգին խփեց և վնասեց գնդակը, և այդ վնասված տեղից էլ դուրս եկավ Ալիսան, խոստացավ, որ այլևս չարություն չի անի և չի վախեցնի հայրիկին և  մայրիկին։

Մհեր Ոսկանյան

Մի անգամ Ալիսա Գլորիկը ուզում էր իմանալ ինչ կար ճաշի մեջ և գլորվեց ընկավ այնտեղ:

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий