Կախարդական ցախավելների մոլորակը

Ջ. Ռոդարիի հետքերով..

Սովորողները նկարում և հորինում են պատմություններ կախարդական ցախավելների մասին։

Կախարդական ցախավելների մոլորակը.

 

Լինում է չի լինում մի մարդ։Այս մարդը թռչում էր տարբեր քաղաքներ։ Նա թռչում էր իր սիրելի կախարդական  ցախավելով, որը մաքրություն անելուց բացի, ծառայում էր նրան՝ որպես ինքնաթիռ։ 
Նա մի օր այնքան բարձր էր թռչել, որ գրեթե հասնում էր տիեզերքին։ Այս մարդը շատ էր մրսում,քանի որ  նա արդեն տիեզերք էր հասել։ Նա տիեզերքում տեսավ  բազմաթիվ արբանյակներ և աստղեր։Նա այնտեղ ծանոթացավ երկու կարևոր մարդկանց հետ, որոնց անուններն էին՝  Արև  և Լուսին։

Հեղինակ՝ Արեգ Մնացականյան

Հեղինակ՝ Հասմիկ Սահակյան
Հեղինակ՝ Արեն Հովհաննիսյան
Հեղինակ՝ Արեն Լիբարիդյան
Առաջ  տունը մաքրելու համար օգտագործել են ցախավել, իսկ հիմա արդեն փոշեկուլ,  նույնիսկ ռոբոտ փոշեկուլներ։ Նրանք կառավարվում են հեռախոսով, կարելի է աշխատանքի վայրից կամ տնից հեռու այլ տեղից սեղմել կոճակը, և ռոբոտը կսկսի մաքրել տունը։

Հեղինակ՝ Հայկ Աղայան

Զատկեզատիկ է, նավակատիկ է

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝  քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Կրթահամալիրում ուրույն ոգևորությամբ են սպասում և տոնում Զատկի տոնը՝ նախապատրաստական աշխատանքներով, երգ ու պարով և շատ սիրով…