Արայի լեռ: Ծաղկեվանք

Ուսումնական ճամփորդությունները կրթական ծրագրի բաղկացուցիչներն  են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծով (նախագծերով) և ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական պարապմունք են, որոնք կազմվում են ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի պահանջների:

Ամսաթիվ՝ 16․04

Ժամանակահատված՝ 10։00-16։00

Վայր՝ Արագածոտնի մարզ, Արայի լեռ, Ծաղկեվանք

Եղանակ՝ ըստ mes.am-ի

Դասարան՝ 2.1, 2.2, 2.3, 2․4 դասարաններ

Читать далее Արայի լեռ: Ծաղկեվանք

Ես կարողանում եմ

Նախագծի մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ 27.04-27.05
Նախագծի նպատակը` սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու հնարավորություն:

Ընթացք՝
Սովորողներն, ընտանիքի անդամների օգնությամբ,  տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները, ընտրելով վերնագրերից մի քանիսը, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր: Տեսանյութը հրապարակում են youtube-յան էջում, հղումն ուղարկում anigrigoryan@mskh.am էլ. փոստի հասցեին։

Ուղղություններ՝

  • Իմ հորինած պատմությունը (սովորողը word ծրագրով մուտքագրում է իր հորինած պատմությունը և տեսանկարահանում)
  • Ես կարողանում եմ օգտվել մեդիահարթակներից (օնլայն բառարան, ուսումնական կայքեր, էլ․ հասցե, այլ հարթակներ)
  • Ես կարողանում եմ երգել, պարել (ազգային երգեր, պարեր)
  • Ես կարողանում եմ նվագել (որևէ երաժշտական գործիք)
  • Ես կարողանում եմ մարզվել (լողալ, հեծանիվ վարել, ցատկել ցատկապարանով, օղակ պտտել և այլ)
  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն, բույսերը (սենյակային, բակային)
  • Ես կարողանում եմ պատրաստել (կերակուր, կոլաժ, տիկնիկ և այլն)
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ
  • Ես կարողանում եմ………….(սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը)
  • Ես արդեն անհատական բլոգ ունեմ, անհատական բլոգի ներկայացում

Արդյունքը՝