Հունվարյան ճամբար

Խմբագրվում է․

Օրը՝ 01.01-30.01

Վայրը՝ Արևմտյան դպրոց, ընտանեկան դպրոց, բակ և այլուր…

Պատասխանատու՝ Անի Գրիգորյան

Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժում

Մարմնամարզական ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024

Հանրակրթական դիջիթեք 2024

Ձմեռային ազգագրական փառատոն 2024

Վ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան— ճամփորդություն

Читать далее Հունվարյան ճամբար

Ուսումնական ձմեռ

Ժամանակահատված՝ դեկտեմբերի 25-ից հունվարի 8-ը

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Վայրը՝ Ընտանեկան դպրոց

Նպատակը՝

  • Վերհիշել ձմռան մասին սովորած բանաստեղծությունները
  • Ազատվել տեսախցիկի առաջ արտասանելու բարդույթներից
  • Ամրապնդել դպրոց-ընտանիք կապը
  • Ծնողին ներգրավել ուսումնական գործընթացին

Խնդիրները և ընթացքը՝ սովորողը ընտրում է նշված ուղղություններից որևէ մեկը, ծնողի օգնությամբ-մասնակցությամբ նկարահանվում։

Նախագծի ուղղություններ.

  • Իմ ամանորյա նվերը
  • Ամանորը մեր տանը
  • Իմ տոնածառը
  • Իմ պատրաստած խաղալիքը
  • Խոհանոցում ես եմ…
  • Մեր ընտանիքի սովորույթը

Տեսանյութը ուղարկում anigrigoryan@mskh.am էլեկտրոնային հասցեին։ Կարևոր պայման. տեսանյութերը նկարահանելիս պարտադիր է հեռախոսը պահել հորիզոնական, տեսանյութի տևողությունը՝ 1-3 րոպե։

Անուշաբույր թեյեր

Մասնակիցներ՝ 2.4 դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ նոյեմբեր

Նպատակ՝

  • Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
  • Ծանոթանալ խոտաբույսերով, մրգերով թեյ պատրաստելու բաղադրատոմսին
  • Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին

Ընթացք՝

Քննարկման արդյունքում փորձում ենք պարզել, թե ինչ թեյի տեսակներ գիտենք, ինչից կարելի է պատրաստել թեյ։

Համացանցից տեղեկություններ ենք հավաքում անհրաժեշտ մթերքների օգտակարության մասին։

Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը․ /ուսուցչի վերահսկողությամբ/ տեսակավորել խոտաբույսերը, թեյի համար անհրաժեշտ հատապտուղներն ու մրգերը։

Ամփոփում

Սովորող-սովորեցնող նախագիծ. Համակարգիչը՝ մեդիագործիք

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023

Օրը՝

Ժամը՝

Համագործակցություն միջին դպրոցի սովորողների հետ։

Նպատակ՝ մեդիագործիքով աշխատանքի կարողության զարգացում, հմտությունների փոխանցում ավագ սերնդից կրտսեր սերնդին։

Խնդիրներ՝ համագործակցելու, իրար լսելու կարողությունների դրսևորում, իմացածը վերարտադրելու, հասանելի դարձնելու հմտության դրսևորում։

Ընթացք՝ ավագ ընկերները կսովորեցնեն՝ ակտիվացնել էլեկտրոնային հասցեն, նեբերնել, կցել և ուղարկել ֆայլեր։

Արդյունք՝ գիտելիքի փոխանցում ավագ ընկերներից կրտսեր ընկերներին։

Բարձունքի հաղթահարում

«Բարձունքի հաղթահարում» նախագիծը ամբողջ կրթահամալիրում իրականացվում է տարվա մեջ երկու անգամ`  սեպտեմբերին, մայիսին։
Այս գործունեության ընթացքում սովորողները կատարում են սեփական ուսումնասիրությունները, բացահայտումները, հետազոտությունները:

Նպատակն ու խնդիրները՝
Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով,  խմբից չառանձնանալ, սնունդը ուտելուց հյուրասիրել։

Читать далее Բարձունքի հաղթահարում

Ես կարողանում եմ…

Նախագծի մասնակիցներ՝  5-6 տարեկան սովորողներ


Նախագծի տևողությունը՝ մայիսի 1-25


Նախագծի նպատակը` սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու հնարավորություն:

Ընթացք
Սովորողները ներկայացնում են իրենց կարողությունները, ընտրելով վերնագրերից մեկը, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր:

  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն:
  • Ես կարողանում եմ խնամել սենյակային /բակի/ բույսերը:
  • Ես կարողանում եմ երգել /ազգային երգեր/:
  • Ես կարողանում եմ պատրաստել:
  • Ես կարողանում եմ նվագել:
  • Ես կարողանում եմ պարել /ազգային պարեր/:
  • Ես կարողանում եմ հեծանիվ վարել /չմուշկ, անվաչմուշկ, ինքնագլոր/:
  • Ես կարողանում եմ մարզվել:
  • Ես կարողանում եմ ստեղծագործել:
  • Ես կարողանում եմ օգտվել էլ. հասցեից:
  • Ես կարողանում եմ օգտվել ՏՀՏ նոր գործիքից
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ:
  • Իմ կարդացած գրքերը
  • Ես կարողանում եմ…………./սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/

Արդյունքները հրապարակվում են դասարանական բլոգում և սովորողի նորաբաց բլոգներում:

Ծաղկատունկ — վարդատունկ. Նախագիծ

Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ

Ժամկետը՝ մայիս

Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Խորհրդատու մասնագետ՝ Շուշան Ալեքսանյան

Նպատակը՝ Մայիսյան ստեղծագործական հավաքին ընդառաջ բակի կանաչապատման աշխատանքներին մասնակցություն, ծաղկոցների ստեղծում

Читать далее Ծաղկատունկ — վարդատունկ. Նախագիծ

Ապրիլ ամսվա նախագծեր

«Ձոն» ստուգատես

Զատկական նախագիծ

Ամսիկներ

Նախատեսվող աշխատանքներ

  • Խաղերի ստեղծում
  • Տեխնոլոգիական աշխատանքներ
  • Մարզական խաղեր
  • Խոհանոցային գործունեություններ
  • Մաթեմատիկական խաղեր
  • Թռչունների կերակրում, կերամանների ստեղծում
  • Այլընտրանքային նկարչություններ
  • Բնագիտական փորձեր
  • Ռադիոնյութեր
  • TV թողարկումներ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Զբոսանք բակում
  • Այցելություն Ագարակ

Զատկական նախագիծ

Տևողությունը՝ մարտի 27- ապրիլի 20

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, ընտանեկան դպրոց

Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես,   Զատկի     խորհուրդներին (ածիկացան, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու, ձուկ, չամչով    փլավ, զատկածառ), զատկական ավանդույթներին ու սովորույթներին։

Читать далее Զատկական նախագիծ