Էկո տուրը էկո հացերով

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Օրը՝ մայիսի 16

Ժամը՝

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 2․4 դասարանի սովորողներ

Նպատակը և խնդիրներ՝ սովորողներին փոխանցել էկոլոգիապես մաքուր, անվտանգ, առանց հավելումների, թթխմորով հացի նշանակությունը և օգտակարությունը։

Ընթացքը՝ նախօրոք ստանալ թթխմոր (մոտ 8-12 օրվա ընթացքում): Սովորողների հետ խոսել թթխմորի և խմորիչի տարբերության, օգտակարության և վնասի մասին։ Պարզել, թե նախկինում ինչպես են ստացել ալյուրը, թե հիմա ինչպես են ստանում, ալյուրի ինչ տեսակներ կան։ Ստանալ խմոր, թխել և համտեսել։

Արդյունքներ

Արդյունքում սովորողները կծանոթանան էկոլոգիապես մաքուր հացի ստեղծման գաղտնիքներին։ Կլինի Էկո հացերի հյուրասիրություն Արևմտյան դպրոցի բակում՝ Էկոտուրի շրջանակում աշխատանքային շրջայցի ժամանակ։

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий