Բնագետիկներ

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝ 10.01, 13.01

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ

Համակարգող՝ Անի Գրիգորյան

Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալվարդ Անդրեասյան

Խորհրդատու ուսուցիչ՝ բնագիտության դասավանդող Շուշան Ալեքսանյան

Նպատակները՝ սաների մոտ զարգացնել

  • Մտածողությունը
  • Երևակայությունը
  • Հետաքրքրասիրությունը
  • Հարցեր տալու, պրպտելու կարողությունը
  • Բնագիտական փորձերի միջոցով շրջապատող միջավայրը բացահայտելու կարողությունը

Խնդիրները՝ դասարանը, բակը վերածել բնագետիկների լաբորատորիայի, խոսել փորձերի, նրանց ընթացքի, արդյունքի մասին, արձանագրել փաստեր, որոնք բաղահայտելու ենք փորձերի ժամանակ։

Նախատեսվող աշխատանքերփորձեր՝

Բնագիտական փորձեր

  • Գունավոր գուաշներով
  • Սոդայով և քացախով
  • Ձվով և կրակով
  • Ձվով և աղաջրով
  • Փուչիկով
  • Բուսայուղով և ջրով
  • Բուսայուղով, ջրով և դեղահաբով
  • Չոփիկներով, շաքարի խորանարդով և հեղուկ օճառով
  • Եփած և հում ձվերով (պտտելով)
  • Փուչիկով, աղով և սև պղպեղով
  • Կարտոֆիլով, խնձորով և յոդով
  • Խնձորով և կիտրոնով
  • Ծաղիկով և գունաներկով

Արդյունքները՝ կհրապարակվեն բլոգում, ենթակայքում

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий