Ամանորյա ընտանեկան նախագիծ

Օրը՝ 30.12-02.01

Վայրը՝ Ընտանեկան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ

Նպատակը՝

  • Վերհիշել ձմռան մասին սովորած բանաստեղծությունները
  • Ազատվել տեսախցիկի առաջ արտասանելու բարդույթներից
  • Ամրապնդել դպրոց-ընտանիք կապը
  • Ծնողին ներգրավել ուսումնական գործընթացին

Խնդիրները և ընթացքը՝ սովորողը ընտրում է իր նախընտրած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները, պատմում իր ամանորյա նվերների մասին, պատմում իր հորինած հեքիաթը… ծնողի օգնությամբ նկարահանում՝ ասելով իր անունը, ազգանունը, բանաստեղծության և հեղինակի անունը։

Նախագծի ուղղություններ.

  • Իմ ամանորյա նվերը
  • Ամանորը մեր տանը
  • Իմ տոնածառը
  • Իմ պատրաստած խաղալիքը
  • Խոհանոցում ես եմ…
  • Մեր ընտանիքի սովորույթը

Տեսանյութը ուղարկում anigrigoryan@mskh.am էլեկտրոնային հասցեին։ Կարևոր պայման. տեսանյութերը նկարահանելիս պարտադիր է հեռախոսը պահել հորիզոնական։

Բանաստեղծությունների ցանկ.

Հ․Թումանյան

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:

Աթաբեկ Խնկոյան

Արի՛, արի՛,
Ձմեռ Պապի,
Սպիտակ հագի,
Սպիտակ կապի:
Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Առ թևիդ տակ:

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր:
Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Ա՛յ, անուրագ,
Անձեռ վարպետ:

Ա. Խնկոյան « ՁՄԵՌ»

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից:

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց:

Ձյունը ծնկահար
Նստեց մեր ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին:

Ասիկ

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий