Ատամփոխիկ

«Ատամհատիկ -ատամփոխիկ» նախագծի շրջանակներում շաբաթվա ընթացքում 5 տարեկանները աշխատանքային գործունեությունը հիմնականում ծավալվում էր «ատամներ» թեմայի շուրջ։

5 տարեկանների հետ խոսեցինք ատամների խնամքի կարևորության մասին, իսկ լսածը ամրապնդելու համար դիտեցինք ուսումնական ֆիլմ՝ ինչպես խնամել ատամները.

Ֆիլմը դիտելուց հետո մեզ հյուր եկավ դպրոցի բուժքույրը՝ տիկին Անուշը։ Սովորողներին պատմեց, թե ինչ անեն, որ ատամները ամուր լինեն։

Մեդիահմուտ 5 տարեկանները Paint նկարչական ծրագրով նկարեցին ատամիկներ և հորինեցին հանելուկներ ատմների մասին.

Իսկ վերջում իրականացրինք սովորողների ատամփոխիկի ծեսը. 5 տարեկանների մեծ մասը արդեն փոխել են իրենց ատամները։