«Դեկտեմբերիկ». Ծիսական խոհանոց. ասիլ-վասիլներ

Օրը՝ 21․12․2022
Ժամը՝ 11։00
Վայրը՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկանների խմբասենյակ-լաբորատորիա
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եվ եթե հացը թխելու ժամանակ չամիչն ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուռում, ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: Նաև թխում էին այլ հացեր՝ գուշակություններ անելու նպատակով, որոնցով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նվիրում էին տոներին որպես նվեր:

Читать далее «Դեկտեմբերիկ». Ծիսական խոհանոց. ասիլ-վասիլներ

Աշխատակարգ 19.12-23.12

Նկարի հեղինակ՝ Զաբել Մեղրունի

10.00-նախաճաշ

12.00-ճաշ

Շաբաթվա նախագծեր՝

Ամանորյա տոնական նախագիծ

Չամիչ TV ուսումնական նախագիծ

Ամանորյա տեխնոլոգիական նախագիծ

Ամսիկներ

Читать далее Աշխատակարգ 19.12-23.12