«Ես» ուսումնական նախագիծ

Վայրը՝ ընտանեկան դպրոց

Ժամանակահատվածը՝  սեպտեմբերը1-ից 15-ը

Նպատակը՝ սովորողների ինքնաճանաչման, ինքնաարտահայտման միջոցով նպաստել սովորողին ճանաչելու, անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը: Սովորողների ծնողներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

Ինքնուրույնության դրսևորման զարգացում.

Բանավոր խոսքի զարգացում․

Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում․

Հիմնական ուղղությունները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը

Նախագծի ընթացքը՝

Նոր ընդունված սովորողներին առաջարկվում է պատրաստել տեսանյութ , որտեղ կպատմեն իրենց մասին՝ ո՞վ է ինքը․ իր անվան, ընտանիքի, նախասիրությունների, առօրյայի մասին։ Ի՞նչ գիտի դպրոցի մասին, ի՞նչպիսին պետք է լինի իր դպրոցը, ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը։

Անհրաժեշտ գործիքները՝ տեսախցիկ, հեռախոս

Տեսանյութի յութուբյան հղումը ուղարկում եք anigrigoryan@mskh.am էլեկտրոնային հասցեին։

Տեխնիկական պահանջներ՝

  • Եթե տեսագրում եք հաղորդումը հեռախոսով, խնդրում ենք այն պահել հորիզոնական
  • Հաղորդման վայրը ընտրել բնակարանի գրադարանային, ընթերցողական հատվածը
  • Հետևել նկարահանման երկրորդ պլանին, որ շատ ակտիվ չլինի/անց ու դարձ/
  • Բացառել խոսքի տեսագրման ընթացքում աղմուկը

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий