Օգոստոսի 30-ի աշխատակարգ

8:30-9:00- երթուղիների փորձարկում

9:00-9:30- ընդունելություն

9:45-10:00- զբոսանք բակում

10։00-10։20 երգուսուցում Սեդա Թևանյանի հետ
10:20-10։50- Մատիկախաղ

Մատիկախաղ

Բութմատն ասաց`գայլն եկավ,

Ցուցամատն ասաց`որտեղի՞ց եկավ,

Միջնամատն ասաց` սարից եկավ,

Մատնեմատն ասաց` եկեք փախչենք,

Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,

Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ

Ինչպե՞ս փախչեմ:


10։50-11։10- ընդմիջում
11։10-12։00- այցելություն ագարակ

12։00-12։30 կաբինետի մաքրություն

12։30-13։30 5-6 տարեկանների փաստաթղթերի համակարգում

«Մուտք» ճամբարի առաջին օրը

Այսօր՝ օգոստոսի 29-ին, 5-6 տարեկանների «Մուտք» ճամբարի առաջին օրն էր։

Նախ սովորողները ծանոթացան միմյանց հետ, ընկերացան, որից հետո արդեն ընկերացած 5-6 տարեկանները շրջեցին բակում։ Բակային զբոսանքը վերածվեց երգուսուցման, քանի որ մեզ էր միացել ընկեր Սեդան.

Տեխնոլոգիայի սրահում մեզ սպասում էր ընկեր Անուշը, ով մեզ համար պատրաստել էր հետաքրքիր ապլիկացիոն աշխատանք.

Նախաճաշից հետո օրն ավարտեցինք լողափնյա հրճվանքով.