Մաթեմատիկական նախագծեր

Մեծ-հավասար-փոքր

Ծեփում ենք երկրաչափական պատկերներ

Երկրաչափական պատկերներով խաղ

Տեխնոլոգիա երկրաչափական պատկերներով

Читать далее Մաթեմատիկական նախագծեր

Ես կարողանում եմ. Ելք ստուգատես

Նախագծի մասնակիցներ՝  5-6 տարեկան սովորողներ


Նախագծի տևողությունը՝ հունիսի 1-15


Նախագծի նպատակը` սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու հնարավորություն:

Ընթացք
Սովորողները ներկայացնում են իրենց կարողությունները, ընտրելով վերնագրերից մեկը, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր:

  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն:
  • Ես կարողանում եմ խնամել սենյակային /բակի/ բույսերը:
  • Ես կարողանում եմ երգել /ազգային երգեր/:
  • Ես կարողանում եմ պատրաստել:
  • Ես կարողանում եմ նվագել:
  • Ես կարողանում եմ պարել /ազգային պարեր/:
  • Ես կարողանում եմ հեծանիվ վարել /չմուշկ, անվաչմուշկ, ինքնագլոր/:
  • Ես կարողանում եմ մարզվել:
  • Ես կարողանում եմ ստեղծագործել:
  • Ես կարողանում եմ օգտվել էլ. հասցեից:
  • Ես կարողանում եմ օգտվել ՏՀՏ նոր գործիքից/բլոգ, PPT, և այլն/
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ:
  • Իմ կարդացած գրքերը
  • Ես կարողանում եմ…………./սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/

Արդյունքները հրապարակվում են դասարանական բլոգում և սովորողի նորաբաց բլոգներում:

Աղբյուրը՝ Արմինե Գյոնջյանի բլոգից