Էկո հացեր. Էկոտուր 2022

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Օրը՝ մայիսի 12

Ժամը՝ 13:00-14:00

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ

Նպատակը և խնդիրներ՝ սովորողներին փոխանցել էկոլոգիապես մաքուր, անվտանգ, առանց հավելումների, թթխմորով հացի նշանակությունը և օգտակարությունը։

Ընթացքը՝ նախօրոք ստանալ թթխմոր (մոտ 8-12 օրվա ընթացքում): Սովորողների հետ խոսել թթխմորի և խմորիչի տարբերության, օգտակարության և վնասի մասին։ Պարզել, թե նախկինում ինչպես են ստացել ալյուրը, թե հիմա ինչպես են ստանում, ալյուրի ինչ տեսակներ կան։ Ստանալ խմոր, թխել և համտեսել։

Արդյունքներ

Արդյունքում սովորողները կծանոթանան էկոլոգիապես մաքուր հացի ստեղծման գաղտնիքներին։ Կլինի Էկո հացերի հյուրասիրություն Արևմտյան դպրոցի բակում՝ Էկոտուրի շրջանակում աշխատանքային շրջայցի ժամանակ։

Արդյունք

Գունավոր ծաղկոցներ. Սովորող-սովորեցնող նախագիծ

Համագործակցային նախագիծ Շուշան Ալեքսանյանի հետ

Սովորող-սովորեցնող նախագիծ

Վայրը` Արևմտյան դպրոց

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի սովորողներ, 5-6 տարեկաններ

Ժամանակահատվածը` մայիս ամիս

Նպատակը` ստանալ գույնզգույն ծաղկոցներ

Ընթացքը` աշնանը ստացած հողախառնուրդը պետք է լավ փխրեցնել, մաքրել ավելորդ խոտերը, առանձնացնել տարածքը, վերջում տնկել ծաղիկների սածիլներ և ջրել։