Աշխատակարգ 06.12-10.12

Առավոտյան ընդհանուր պարապմունք, նախավարժանք

09.00-09.15 առավոտյան ընդհանուր պարապմունք

Ճաշացանկ

10.00-նախաճաշ

12.00-ճաշ

Շաբաթվա նախագծեր՝

Ամանորյա տոնական նախագիծ

Ամանորյա տեխնոլոգիական նախագիծ

Չամիչ TV ուսումնական նախագիծ

Փափուկ սպունգներ. Համագործակցային նախագիծ

Ուսումնական ճամփորդություն

Ստվերային ինտերակտիվ ներկայացում

Շաբաթվա ստուգատեսը՝

«Դեկտեմբերիկ» ստուգատես. Համակարգչային հմտությունների ստուգատես. Ամանորյա մեդիաբացիկներ

Շաբաթվա բանաստեղծությունը՝

Հ․Թումանյան

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:

Շաբաթվա ասիկը՝

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

Շաբաթվա երգերը՝ «Փաթ, փաթ, փաթիլներ», «Ջար զընգը»

Շաբաթվա ընթացքում նախատեսվող աշխատանքներ.

Լողուսուցու-երկուշաբթի 09.30-10.20

Ինքնագլորներով և հեծանիվներով մարզական օր- հինգշաբթի

Համակարգչային գործունեություն- ուրբաթ

Տեխնոլոգիական աշխատանք- պատրաստում ենք փոստարկղ

Նկարչություն- նամակ Ձմեռ պապին

Ընկեր Մադլենի հետ կհաշվենք, կչափենք դասարանի սպունգները-Փափուկ սպունգներ. Համագործակցային նախագիծ

Չամիչ TV նկարահանում

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий