Թումանյանական խառնաշփոթ

Թումանյանական օրերի շրջանակներում, Թումանյանով Կոմիտաս, Կոմիտասով Թումանյան ստուգատեսային նախագծով ներկայանում են 5 տարեկաններն ու ընտանեկան դպրոցը։

Էլեն Քոչարյան

Տիգրան Թութիկյան

Սոնա Միքայելյան

Վահե Տեր-Մկրտչյան

Դանիելա Ազատյան

Արամ Սրապյան

Աշխատանքը ենթակա է լրամշակման։

«Փետրվարիկ»#1. «Թումանյանով Կոմիտաս» ընթերցողական-երաժշտական ֆլեշմոբ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, ծնողներ, ընտանիքի անդամներ  

Սկիզբը՝ 11:00

Վայրը՝ Ընտանեկան դպրոց

Փետրվարի 3` «Թումանյանով Կոմիտաս» ընթերցողական-երաժշտական ֆլեշմոբ

Պատասխանատու՝ Անի Գրիգորյան

Նպատակը՝ 5-6 տարեկանների ընտանեկան-համույթը կներկայացնի Թումանյան-Կոմիտաս յուրացրած ստեղծագործությունները.

Խնդիրները՝ 5-6 տարեկանները բերանացի կընթերցեն թումանյանական ստեղծագործությունները
ընտանիքի անդամների հետ կբեմադրեն հեքիաթը, բանաստեղծությունը կամ խաղիկը։
Բեմականացման ընթացքում կնվագակցեն ռիթմիկ շարժումներով, շրխկաններով
ընտանեկան-համույթը։

Ստեղծագործություններ՝

  • «Ամպն ու սարը»
  • «Փիսոն»
  •  «Շունը»

 Երգեր

  • «Կոտ ու կես» 
  •  «Ձիուկը»

Անհրաժեշտ նյութեր՝ շրխկաններ, գդալներ

Նկարագրություն՝ Սովորողները ստուգատեսին ներկայանում են որպես ընտանեկան համույթ։ Ներկայացնում են Թումանյանի ստղծագորխությունները բերանացի՝ ռիթմիկայով, ծափերով, դոփերով։ Կոմիտասի երգերը երգում են շրխկանների կամ ծափերի օգնությամբ, իսկ խաղերգերը՝ խաղային։ Ամբողջ ընթացքը ծնողը կամ ընտանիքի այլ անդամ նկարահանում է, պատրաստում տեսաֆիլմ, որը հրապարակվում է դասարանական բլոգում։

Արդյունքը

Առցանց աշխատանքային նախագիծ 31.01-04.02

Թումանյանական օրեր

Լեզվագործունեություն — սովորում, գրում, կարդում ենք «սար» բառի «ս», «ա», «ր» տառերը։ Տարբերում ո՞րն է տառը, ո՞րը՝ հնչյունը։

«Սար» բառը ընտանիքի անդամների օգնությամբ գրում Paint համակարգչային ծրագրով, նկարում «սար» բառի աշխարհը, հորինում հեքիաթ, տեսանկարահանում և ուղարկում anigrigoryan@mskh.am հասցեին։

Մաթեմատիկա — քննարկում ենք հունվարյան ֆլեշմոբի առաջին մակարդակի խնդիրները։ Ճամփորդում ենք «1» և «2» թվանշանների աշխարհում։

Օնլայն խաղեր՝
Ուրախ մաթեմատիկա

Շաբաթվա ընթացքում կլինեն հանդիպումներ Teams հարթակում, հանդիպումները կլինեն երկու խմբով, յուրաքանչյուր խմբի հետ՝ շաբաթական երկու անգամ։

Առցանց հանդիպմանը միանում ենք հետևյալ հղումով.

Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում։

Արդյունքները

Փափուկ սպունգներ նախագծի ափոփում

Նախագիծը համագործակցային էր, համագործակցել ենք Մադլեն Թերզյանի հետ։ Նախագծի ընթացքը շատ հետաքրքիր էր՝ սովորողների հետ է՛լ չափեցինք, է՛լ կտրեցինք, կարելուց հետո՝ մի լավ խաղացինք։ Նպատակն էր մինչ Ամանորի ծեսը ավարտին հասցնել սպունգների վերանորոգման աշխատանքները։

Արդյունքները՝ ստորև.

Չափումներ բռունցքներով և ափերով

Կտրում ենք սպունգի կտորները