Թումանյանական օրեր

Մասնակիցներ — 5 տարեկաններ

Ժամանակահատվածը — Փետրվար ամիս

Նպատակը՝  Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, ընթերցանության կազմակերպում, խթանում, թումանյանական ստեղծագործությունների տարածում, ուսումնական բաց հարթակներում նախագծերի իրականացում:

Խնդիրները`

  • Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
  • Ստեղծագործությունների ներկայացում, տարածում
  • Հեքիաթի հերոսների կերպավորում
  • Թումանյանն ընտանիքում (ընտանիքի ներգրավումը նախագծին)
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, երաժշտական հմտությունների զարգացում:

Ծանոթանալ Թումանյանի ստեղծագործություններին/ մասամբ/

Շունը

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.
Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,
Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես
Պահում եմ ես։

ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին

Ամպն ու սարը

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

Առաջին ձյունը
― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Թումանյանական հեքիաթներ

Տեխնոլոգիական գործունեություն — Թումանյանական հերոսների ստեղծում՝ կավով, պլաստիլինով, այլ տարբերակներով։

Թատրոն — Խաղում-բեմադրում ենք թումանյանական ստեղծագործությունները

Ընտանեկան նախագծեր

  •  Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ:
  • Ձայնագրում ենք  ստեղծագործությունը  և ստեղծում ֆիլմ

Արդյունքները

Նախագծի արդյունքները կներկայացվեն  դասարանական բլոգում:

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий