Չամիչ TV#23

Նախագիծ

Չամիչ TV#23

Չամիչ TV անդրադառնում է անցնող շաբաթվա ընթացքում 5-6 տարեկանների խմբում իրականցրած աշխատանքներին, ամսիկներին, ծեսերին, գործունեությանը…

Համակարգող՝ Անի Գրիգորյան

Հաղորդավար՝ Նարե Մկրտչյան

Մարտիկ 2023

Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով: 

«Մարտիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան
Տեխնոլոգ՝ Անուշ Դավթյան

Читать далее Մարտիկ 2023

«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես

Օրը՝ 30 .03. 2023
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա կամ ներքին բակ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզԻ 5-6 տարեկաններ
Պատասխանատու՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան
Նպատակը՝ Մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:

Читать далее «Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես

«Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 23. 03. 2023
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի  5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ Անուշ Դավթյան
Նպատակը՝ Ստուգատեսի շրջանակում դիտարկել ու գրանցել սաների խաղային, տեխնոլոգիական կարողությունները

Читать далее «Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

«Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես

Օրը՝ 16. 03. 2023
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝  Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի բակ
Պատասխանատուներ` Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան
Նպատակը՝ հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում, սաների մարզական կարողությունների դիտարկում:

Խնդիրները՝

  • Հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ, պաշտպանիչ գլխարկ/
  • Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.

Ընթացքը.
Ստուգատեսը կսկսենք նախավարժանքով, այնուհետև սովորողները կցուցադրեն հեծանիվ և ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։ Խաղերը կիրականացնենք փոխանցումներով։ Կբաժանվենք 2 խմբի։ Յուրաքանչյուր խմբի դիմաց դրված կլինեն կանգնակներ, խմբերի առաջին մասնակիցները հեծանիվներով կշրջանցեն կանգնակները, կվերադառնան` մեկնարկը տալով հաջորդ մասնակիցներին։ Խաղ֊մրցույթը կշարունակվի մինչև վերջին մասնակիցը։
Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 09. 03. 2023
Վայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզ 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ 5֊6 տարեկաններ
Պատասխանատու՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան
Ունկնդրման երաժշտություն՝ Շոպեն
Նպատակը՝  «Ձոն » նախագծի շրջանակներում ստեղծագործել ջրաներկով և ստեղծել մայրիկների դիմանկարների ցուցահանդես։

Читать далее «Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատես

«Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 02. 03. 2023
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի  5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան
Խորհրդատու մասնագետներ՝ Շուշան Ալեքսանյան, Անուշ Դավթյան
Նպատակը՝ «Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակում թաղարով ծաղիկ նվիրելու մշակույթի զարգացում և տարածում։

Читать далее «Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես