Ասիլ-Վասիլներ

Այսօր 5 տարեկանների հերթական հինգշաբթին էր՝ «Դեկտեմբերիկ» ստուգատես. Ծիսական խոհանոց-լաբորատորիա՝ «Ասիլ-Վասիլ»-ի պատրաստում։

Դասարանը բուրում էր անուշահոտ, իսկ երեխաները՝ ալյուրոտ և խմորոտ։

Սովորողների հետ պատրաստեցինք խմորը, մարդուկների, աստղերի, փաթիլների նման ձևավորեցինք և թխեցինք։ Ընթացքը՝ դիտե՛ք տեսանյութում.

Թե ինչպե՞ս գունավորեցինք՝ դիտե՛ք ստորև.

Առաջին ձյունը, Հ. Թումանյան


― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։