Ամանորյա շարֆիկներ

Ժամանակահատվածը՝ դեկտեմբեր

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ 2.4 դասարան

Համագործակցություն Մադլեն Թերզյանի հետ

Նպատակ և խնդիրներ

  • Նախապատմություն ամանորյա ծեսին
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Չափելու, գծելու, կտրելու կարողությունների ձևավորում

Ընթացք

Ընկեր Մադլենի օգնությամբ սովորողները կչափեն կտորը, նշումներ կանեն, կկտրեն և կկարեն։

Ընթացքի և արդյունքի մասին պատմող տեսանյութերը կգտնեք դասարանական բլոգում։

Արդյունք

Ամանորյա խաղալիքներ

Ամանորյա նախագիծ

Նպատակն ու խնդիրները`

-Ամանորյա տոնական խաղալիքների ստեղծում

-Փայտի հետ աշխատելու կարողության ձևավորում
-Խմբով աշխատելու կարողություն,
-Գեղագիտակամ ճաշակի ձևավորում, զարգացում,
-Ստեղծագործական մտքի զարգացում,
-Ստեղծածը ներկայացնելու կարողության ձևավորում, զարգացում

Անհրաժեշտ նյութեր, գործիքներ՝ Գունավոր գուաշ, փայտի կտորներ, վրձին, թել։

Ընթացքը

Սովորողները գունավորում են փայտե տոնածառները իրենց նախընտրությամբ, թողնում՝ չորանան, լաքապատում են և ամրացնում թելերը։

Արդյունքը՝

Ա՜յ քեզ տոնածառ

Ամանորի գլխավոր հերոսներից է տոնածառը, իսկ մենք սիրում ենք ինքնաշեն տոնածառներ։

Տոնածառը պատրաստելուց առաջ նախ կատարեցինք չափումներ.

Երբ արդեն գիտեինք տոնածառի չափերը, կարեցինք հագուստը։

Փաթ-փաթ, փաթիլներ.Ամանորյա տոնական նախագիծ

Ենթակա է լրամշակման.

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Օրը՝ դեկտեմբերի 26

Ժամը՝ 11:00

Պատասխանատուներ՝ Սեդա Թևանյան, Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան, Աննա Հայրոյան, Արև Ուզունյան, Մարգարիտա Հեքիմյան, Մարիանան Դարբինյան, Աղավնի Վանյան, Աստղիկ Գրիգորյան։

Читать далее Փաթ-փաթ, փաթիլներ.Ամանորյա տոնական նախագիծ

Ամանորյա իրարանցում. Ուսումնական տեխնոլոգիական նախագիծ

Տեխնոլոգիական նախագիծ

Վայրը՝ Արևմտյան դպրոց, ընտանեկան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաներ, ծնողներ, ընտանիքի անդամներ

Ընթացքը՝ դեկտեմբերի 1-27

Читать далее Ամանորյա իրարանցում. Ուսումնական տեխնոլոգիական նախագիծ