Փաթ-փաթ, փաթիլներ.Ամանորյա տոնական նախագիծ

Ենթակա է լրամշակման.

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Օրը՝ դեկտեմբերի 26

Ժամը՝ 11:00

Պատասխանատուներ՝ Սեդա Թևանյան, Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան, Աննա Հայրոյան, Արև Ուզունյան, Մարգարիտա Հեքիմյան, Մարիանան Դարբինյան, Աղավնի Վանյան, Աստղիկ Գրիգորյան։

Ծրագրում

Օրհնանք- 5 տ

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,

Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

Կոմիտասի շորոր – 5 տ

Ա. Խնկոյան « ՁՄԵՌ» 5 տ

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից:

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց:

Ձյունը ծնկահար
Նստեց մեր ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին:

2-4 տարեկանների մուտք

Վալս 2-4 տ

Բարով եկար- բարեմաղթանք- 2-4

Միասնական երգ «Փաթ, փաթ փաթիլներ» 2-4տ    5տ

Առաջին ձյուն 2-4տ,   5տ

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Միասնական երգ «Զար զընգը»– 2-4 տ,   5 տ

Կռնկավե —  2-4 տ,    5 տ

Միասնական երգ «Այ քեզ, այ քեզ տոնածառ» 2-4 տ,  5 տ

Թամզարա   2-4 տ,    5 տ

Ձմեռ պապի  2-4 տ,    5տ

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Ձմեռ պապիկի մուտք

Ներս է գալիս ձմեռ պապին՝ իր ողջույնի խոսքով։

Հյուրասիրություն և նվերների հանձնում խմբասենյակում։

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий