«Ձոն» ստուգատես

Ժամանակահատված՝ մարտի 1-ից ապրիլի 10-ը

Նպատակ՝

Բանավոր խոսքի և մտածողության հմտությունների զարգացում։

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Թաղարների ստեղծում՝ ծաղկատունկ։

Խնդիրներ՝

Բանավոր խոսքի և մտածողության զարգացում։

Երևակայության և տեխնոլոգիական հմտությունների զարգացում։

Թաղարներ ստեղծելու, գեղեցիկը տեսնելու, նկատելու, արձանագրելու կարողություն։

Ընթացքը՝

Բանավոր խոսքի զարգացում. Սովորողները պատմում են իրենց մայրիկների մասին՝ ինչպիսի՞ն են, ի՞նչ են սիրում, ի՞նչ չեն սիրում, հորինում բանաստեղծություններ և դասվարի օգնությամբ դասարանում ձայնագրում տեսանյութ։

Երևակայության և տեխնոլոգիական հմտությունների զարգացում. Սովորողների հետ պատրաստում ենք բացիկներ, վրան գրում մայրիկների անունները և բարեմաղթանքներ…

Թաղարների ստեղծում. Սովորողնեի հետ առանձնացնում ենք ծաղիկների կտրոններ, հետևում նրա հետագա աճին՝ արձանագրելով աճը, արմատների երկարությունը՝զարգացնելով հետազոտական հմտությունները։ Արմատակալած կտրոններով ստեղծում ենք թաղարներ «Ձոն մայրիկին»։

Ստեղծված տեսանյութերը և արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий