Հունիսմեկյան ուրախություն

Ամեն օրը պետք է երեխայի համար տոն լինի։ Իսկ հունիսի 1-ը պետք է տարբերվող և ժպիտներով օր լինի։

Այս տարվա Հունիսի 1-ը տարբերվող էր. Արևմտյան դպրոց-պարտեզի բակը վերածվել էր փրփրածածկ լողափի։ Ամենուր վազվզում էին սովորողները՝ թաթախված ճերմակ փրփուրով։

Փրփրատոնին հաջորդեց «ձմերուկուտոցի» խաղը։

Սովորողների տոնական խրախճանքը շարունակվեց մինչև օրվա ավարտ։ Սովորողները պատրաստեցին համեղ պիցցա և վայելեցին։