Թթուդրիկ․ Ուսումնական նախագիծ

Օրը՝

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ, ծնողներ, հյուրեր։

Նպատակը՝ ծեսի մասին տեղեկությունների փոխանցում, հաշվելու, համեմատելու հմտությունների զարգացում։

Խնդիրներ՝ զանազանել բանջարեղենները, հաշվել, համեմատել, դասավորել երկուական, երեքական բանջարեղեններ, կշռել՝ ծանր ու թեթև բանջարեղենները համեմատել, գնումներ կատարել;

Ընթացքը՝ սովորողների մի խումբ լվանում է բանջարեղենները, մյուս խումբը՝ առանձնացնում, տեսակավորում։ Չափումներ անելուց, համեմատելուց հետո կտրատում, համտեսում, պատմում համերի մասին, ապա անցնում թթվի թթվեցմանը։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ կաղամբ, ծաղկակաղամբ, գազար, վարունգ, բազուկ, բրոկոլի, սխտոր, նեխուր, աղ, համեմունքներ, ջուր։

Արդյունքը՝ դասարանական բլոգում։

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий