«Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես

Օրը՝ 31.03.2022


Սկիզբը՝ 11:00


Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ


Վայրը՝ Արևմտյան դպրոցի բակ


Պատասխանատուներ` Անի Գրիգորյան, Մայրանուշ Համբարձումյան


Նպատակը՝ հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում, սաների մարզական կարողությունների դիտարկում:

Խնդիրները՝

  • Հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ, պաշտպանիչ գլխարկ/
  • Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.

Ընթացքը.
Ստուգատեսը կիրականացնենք Արևնտյան դպրոցի բակում։ 5-6 տարեկանները կհագնեն իրենց գունավոր շապիկները, մարզակոշիկները, կվերցնեն ինքնագլորները, հեծանիվները և վարելով կգնան դեպի բակ։ Ստուգատեսը կսկսենք նախավարժանքով, այնուհետև սովորողները կցուցադրեն հեծանիվ և ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։ Խաղերը կիրականացնենք փոխանցումներով։ Կբաժանվենք 2 խմբի։ Յուրաքանչյուր խմբի դիմաց դրված կլինեն կանգնակներ, խմբերի առաջին մասնակիցները հեծանիվներով կշրջանցեն կանգնակները, կվերադառնան` մեկնարկը տալով հաջորդ մասնակիցներին։ Խաղ֊մրցույթը կշարունակվի մինչև վերջին մասնակիցը։


Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Արդյունքը

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий