Ուսուցիչների ատեստավորում. Դիտարկում

Վերջին ժամանակներում շատ է խոսվում ատեստավորման, ուսուցիչների գիտելիքների չափման, ուսուցչի որակավորման մասին, որը անհասկանալի և անընդունելի երևույթ է։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ պահանջներին բավարարող, թեստերը լրացնող, քննությունը հանձող կամ սանդղակին հասնող կամ անցնող անձը կարող է համարվել ուսուցիչ։ Որտե՞ղ է մնում հեղինակային կրթությունը, այլընտրանքը, կյանքով կրթվելը, ստեղծելն ու արարելը։ Հանդիսանալով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող՝ դեմ եմ ատեստավորմանը։