«Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 10․03․2022


Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա


Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5֊6 տարեկաններ


Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Մայրանուշ Համբարձումյան


Խորհրդատու մասնագետներ՝ Շուշան Ալեքսանյան


Նպատակը՝ «Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակում թաղարով ծաղիկ նվիրելու մշակույթի զարգացում և տարածում

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • բույսերի տնկման ու վերատնկման վերաբերյալ գիտելիքների գործնական կիրառություն.
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում.
  • աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում.

Ընթացքը՝

  • Նախագիծն իրականացնելուց 2 շաբաթ առաջ կայցելենք Քոլեջի բուսաբուծության լաբորատորիա և տիկին Շողիկի օգնությամբ կընտրենք բույսերի կտրոններ, դասարան-լաբորատորիայի բնագիտական անկյունում կտրոնները կդնենք ջրի մեջ, և յուրաքանչյուր սովորող կհետևի իր ընտրած բույսի կտրոնի արմատակալման ընթացքին:
  • Ստուգատեսի օրը նախապես կընտրենք այն նյութերը, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքի կազմակերպման համար՝ տարբեր տարաներ, կտորներ, թելեր, ձևավորման պարագաներ, սոսինձ, տաք սոսինձ:
  •  Յուրաքանչյուր սովորող կձևավորի իր թաղարը:
  • Ձևավորելուց հետո կվերտնկենք մեր բույսերը:
  • Իսկ նախագծի ավարտին սովորողները ինքնաշեն թաղարներով բույսերը կնվիրեն մայրիկներին:

Արդյունքը՝

Արդյունքները ֆիլմի և պատումի տեսքով կներկայացվեն դասավանդողի բլոգում։

Արդյունքը

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий