Հանելուկներ-հորինուկներ

Սովորողների հետ հաճախ ենք հանելուկներ գուշակում, որը նպաստում է մտքի ճկունությունը, տրամաբանության և երևակայության զարգացմանը զարգացմանը։ Այս անգամ հանելուկների թեման թթվի բանջարեղեններն էին։

Բազմանում է առվի ափին՝

Հարյուր շապիկ իր հագին,

Ջուր է սիրում ձիու պես,

Ի՞նչն է, ասա, թե գիտես:

/Կաղամբ/

Կլոր գնդակ է ասես.

Փաթաթվել է հարսի պես,

Դարս-դարս ճերմակ շորերով

Ասես բացել է հանդես:

/Կաղամբ/

Այն ի՞նչն է, ի՞նչը, մտածիր փոքր-ինչ,

Առանց մտածել չի արվում ոչինչ,

Գլուխն է հողում, թևերն՝ օդում,

Շաքար է դառնում, սեղանին բազմում:

/Ճակնդեղ/

Բանջարեղեն է՝ մանրիկ սերմերով,

Վզիկը՝ բարակ և ուռած փորով,

Նա չի վնասում ցանող-պահողին,

Կրակ է դառնում՝ այրում ուտողին:

/Տաքդեղ/

Հանելուկները գուշակելուց հետո, հորինեցինք «հանելուկներ-հորինուկներ» աուդիոձայնագրությունը։ Փորձե՛ք գուշակել.


https://soundcloud.app.goo.gl/DchP3

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий