Քաղցր շարոց

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Տևողությունը՝ նոյեմբերի 15-19

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, դասավանդողներ,

Համագործակցություն՝ Շուշան Ալեքսանյան և բույերի, կենդանիների խնամքի ընտրությամբ գործունեության խումբ

Նպատակները՝ Մառանները հարստացնել բերք ու բարիքով, նախապատրաստվել ձմռանն ու Ամանորին, ծանոթանալ հին հայկական ավանդական խոհանոցին, տարբերել էկո քաղցրավենիքը վնասակարից, պատրաստվել ցուցահանդես վաճառքի։

Արդյունքները՝ Քաղցր շարոցի համտեսում, մառանի հարստացում, ցուցահանդես վաճառքի մասնակցություն։

Անհրաժեշտ նյութեր՝

երկրորդ կարգի ալյուր, ընկույզ( համեղ է լինում նաև այլ տեսակի ընկուզեղեններով), թթի դոշաբ, համեմունքներ՝ հիլ, դարչին, վանիլին, մեխակ, շաքարավազ

Ընթացքը՝

Ընկույզները կիսել: Ասեղը երկտակ թելել( երկարությունը ձեր ցանկությամբ) և հանգույց անել։ Ընկույզներն ասեղով թելի վրա անցկացնել: Ամբողջը շարելուց հետո, ասեղը հանել և թելի մյուս ծայրը կապել: Ընկույզով թելը որևէ փայտիկի կամ մեխի վրա կախել: Նույնն անել նաև մնացած ընկույզների հետ: Շարելուց հետո թողնել մի քանի օր, որպեսզի ընկույզները չորանան։

Օշարակը պատրաստելու համար ալյուրը լուծել ջրի մեջ, ավելացնել շաքարավազը, համեմել և դնել կրակին: Զանգվածը եռացնելուց հետո կրակը թուլացնել և անընդհատ խառնել, որպեսզի գնդիկներ չմնան: Եփել ևս 25 րոպե: Համապատասխան խտությունը ստանալուց հետո ավելացնել թթի դոշաբը և համեմունքները։ Վերցնել կրակի վրայից, ընկույզով թելերը ընկղմել օշարակի մեջ և թիակով օշարակը վրան լցնել: Թաթախելուց հետո զգուշորեն հանել: Ավելի հաստ շերտ ստանալու համար թաթախել օշարակի մեջ մի քանի անգամ:

Թաթախված սուջուխները կախել մի քանի օր, որպեսզի չորանան:

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։

Արդյունքները

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий