Հեքիաթասաց մայրիկը. Աշնանային ամենամյա 16֊րդ հավաք

Նախագծի անվանումը` «Հարթակում ծնողն է»

Իրականացման վայր`Արևմտյան դպրոց

Օրը` հոկտեմբերի 8

Ժամը` 9.45-10.30

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Ծնող` Արփի և Արև Սարգսյանների հեքիաթասաց մայրիկ Լիլիթ Զաքարյանը

Նպատակը՝ ծնողի ներգրավվածություն աշխատանքային նախագծերին, դպրոց-ծնող-սովորող կապի ամրապնդում։

Ընթացքը՝ ծնողը՝ իր կողմից նախապես ընտրված որևէ հեքիաթով կներկայանա սովորողներին, հեքիաթը լսելուց, վերլուծելուց հետո՝ հեքիաթի խաղ-բեմադրություն։

 Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։

Արդյունքը՝

Մրգային չիպսեր. Աշնանային ամենամյա 16֊րդ հավաք

Նախագծի անվանումը` «Հարթակում ծնողն է»

Իրականացման վայր`Արևմտյան դպրոց

Օրը` հոկտեմբերի 8

Ժամը` 11։00-12։00

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Ծնող` Բնական մրգային չիպսերի արտադրամասի տնօրեն Լուսինե Մարգարյան

Նպատակը՝ սովորողներին տեղեկացնել համեղ, բնական, օրգանական, ոչ վնասակար, մրգային չիպսերի գոյության և օգտակարության մասին։

Ընթացքը՝ ծնողը կպատմի,կտեղեկացնի չիպսերի օգտակարության մասին։ Սովորողները կտեսնեն պատրաստման տեխնոլոգիան, իսկ վերջում՝ կհամտեսեն համեղ և օգտակար մրգային չիպսերը։

 Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։

Արդյունքը՝

Պար-նախավարժանք. Աշնանային ամենամյա 16֊րդ հավաք

Նախագծի անվանումը` «Հարթակում ծնողն է»

Իրականացման վայր`Արևմտյան դպրոց

Օրը` հոկտեմբերի 5

Ժամը` 11։00-12։00

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Ծնող` Հայաստանի պարարարվեստի «Բարեկամության» համույթի պարուսույց՝ Գոհար Հովհաննիսյան

Նպատակը՝ պարային շարժումների, նախավարժանքների շնորհիվ ունենալ ճիշտ կեցվածք, ծանոթանալ տարբեր ազգերի պարերին, սովորել պարային շարժումներ։

Ընթացքը՝ ուրախ նախավարժանքով, պարային շարժումներով տաքացնում ենք մկանները, ծանոթանում պարային շարժումներին, սովորում որևէ պաևային շարժում։

 Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։