Աշխատակարգ 04.10֊08.10, Աշնանային ամենամյա բաց հավաք

2021֊2022 ուստարվա երթուղիներ, վարորդներ և պատասխանատուներ

Շաբաթվա նախագծեր՝

Կոմիտասյան օրեր

Խնկոյանական օրեր

Չամիչ TV ուսումնական նախագիծ

Ամսիկներ

Շաբաթվա երգեր՝ 
Եկեք ծեծենք սոխ ու սխտոր․․․

Читать далее Աշխատակարգ 04.10֊08.10, Աշնանային ամենամյա բաց հավաք

Ով աշխատի, նա կուտի

( Ռուսական հեքիաթ)

Մի տնակում ապրում էին մուկիկը, ծիտիկը և հավիկը:

Մի օր քուջուջ անելիս հավիկը մի հատիկ գտավ ու կանչեց.

— Հատիկ եմ գտե~լ, հատիկ եմ գտե~լ: Ո՞վ կտանի աղալու:

— Ես` չէ, — ասաց մուկիկը:

— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:

Ի՞նչ աներ հավիկը: Հատիկը ջրաղաց տարավ, աղաց:

— Ալյուրն ո՞վ տուն կտանի, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց ծիտիկը:

— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:

Հավիկը ալյուրը շալակեց, տուն տարավ:

— Ո՞վ խմոր կանի, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց մուկիկը:

— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:

Հավիկը խմոր հունցեց:

— Թոնիրը ո՞վ կվառի, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց ծիտիկը:

— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:

Հավիկը թոնիրը վառեց:

— Հացն ո՞վ կթխի, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց մուկիկը:

— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:

Հավիկը հացը թխեց, դրեց սեղանին:

— Հացն ո՞վ կուտի, — հարցրեց հավիկը:

— Ես, — գոչեց ծիտիկը և մոտեցավ սեղանին:

— Ես, — գոչեց մուկիկը և մոտեղցավ սեղանին:

Հավիկը նրանց սեղանից հեռացրեց և ինքը մենակ կերավ հացը:

Սեպտեմբեր․ Ամսիկ

«Սեպտեմբերիկ» ստուգատես


«Սեպտեմբերիկ». Մարզառոդարիական ստուգատես

«Սեպտեմբերիկ». «Հակաբացիլ նկարչական պլեներ» բաց միջավայրում

«Սեպտեմբերիկ». հակաբացիլ Կոմիտաս ազգային խաղերով

«Սեպտեմբերիկ». հակաբացիլ Կոմիտաս ազգային խաղերով

Օրը՝ 30.09.2021
Ժամը՝ 11:00
Անցկացման վայրը՝ Արևմդյան դպրոց
Մասնակիցները՝ Արևմուտքի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան
Երաժշտության դաստիարակ՝ Սեդա Թևանյան
Հագուստը՝5 տարեկանները ներկայանում են դասարանական գունավոր շապիկներով
Նպատակը՝ Կոմիտասյան օրերի շրջանակում ներկայացնել Կոմիտասի ստեղծագործությունները, սովորողների երաժշտական, խաղային գործունեության  մեկամսյա  արդյունքները
Խնդիրները՝

  • Երաժշտության միջոցով սովորողներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթին,
  • Սովորողների մոտ ձևավորել երաժշտական ունակություններ, երգելու, երգը խաղալով ներկայացնելու կարողություններ,
  • Տարածել կոմիտասյան երաժշտությունը:

Ծրագրում՝ 

Ազգային խաղ՝ «Մամի՜, մամի՜, խաղողը հասե՞լ է…» 
Խաղը՝ Մարինե Մկրտչյանի ուսումնական բլոգից

Արդյունքները  կամփոփվեն տեսանյութերի տեսքով, որոնք կտեղադրվեն դասարանական բլոգներում, ենթակայքում:

Տեսանյութը՝ Ռիմա Ասրյանի

Սեպտեմբեր ամսվա մենթորական աշխատանք

Արմինե Գյոնջյանի հետ քննարկել ենք ամսվա նախագծերն ու անելիքները: Ուսումնասիրել ենք՝ Մելինե ՍիմոնյանիՍաթենիկ ՔարաջյանիԱնուշ Աթայանի , Մանե Հարությունյանի բլոգները: 

Քննարկել ենք շաբաթվա անելիքները, ստուգատեսները, խաղերը, նախագծերը՝

Բարև, ես եմ…

Քայլք Հրազդանի կիրճով ճամփորդության ընթացքում իրականացվող աշխատանք ենք առանձնացրել։

Քննարկել ենք նաև հոկտեմբեր ամսվա նախագծերը։

Աշխատակարգ 30.09-01.10

2021֊2022 ուստարվա երթուղիներ, վարորդներ և պատասխանատուներ

Շաբաթվա նախագծեր՝

Կոմիտասյան օրեր

Խնկոյանական օրեր

Չամիչ TV ուսումնական նախագիծ

Ամսիկներ

Շաբաթվա երգեր՝ 
Եկեք ծեծենք սոխ ու սխտոր․․․

Հինգ էծ ունեմ․․․

Շաբաթվա ստեղծագործությունը՝ 

Ա. Խնկոյան, Բզեզը

Ա. Խնկոյան, Փեսացու մուկիկը

Читать далее Աշխատակարգ 30.09-01.10