Ընթերցողական թափառումներ

Գրանցում և ներկայացնում ենք սովորողների կարդալու կարողությունները։

Խաղուսուցում-բառուսուցում

Զարգանում ենք խաղալով.

Խաղից ուսուցում անցումը սովորողների համար միշտ լինում է աննկատ, բայց արդյունքը՝ նկատելի։

Բակային զբոսանքը, խաղը և ուսուցումը համատեղելով՝ խաղուսուցում-բառուսուցում։

Խաղողածես

Ուսումնական աշունը հագեցած է ծեսերով, իսկ ամենաքաղցր ծեսը՝ Խաղողածեսը, իրականացրեցինք այս շաբաթ։

Նախ ուսումնասիրեցինք խաղողը՝ համ, հոտ, գույն, ձև.

Հետո իրականացրեցինք ծեսը՝ երգով, գովքով։