Խաղողածես

Ուսումնական աշունը հագեցած է ծեսերով, իսկ ամենաքաղցր ծեսը՝ Խաղողածեսը, իրականացրեցինք այս շաբաթ։

Նախ ուսումնասիրեցինք խաղողը՝ համ, հոտ, գույն, ձև.

Հետո իրականացրեցինք ծեսը՝ երգով, գովքով։

Խաղողածես

Օրը՝ 27.10

Ժամը՝ 12.00

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Համակարգողներ՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Երաժիշտ՝ Սեդա Թևանյան

Ազգային-ծիսական խաղիկներ՝ «Մամի, մամի, խաղողը հասել է»։

Խաղողքաղի և խաղող ճզմելու ծիսական երգեր` «Գովենք, գովենք», «Էկեք ճզմենք քաղցր խաղող», «Քաղենք խաղողը» շարք:

Ընթացքը՝ սովորողները առանձնացնում են խաղողը ողկույզից և ոտքերով, ձեռքերով ճզմում։ Ճզմած խաղողի հյութը տանում ենք Քոլեջի գինու դպրոց՝ խմորման։


Նպատակը և խնդիրները՝

Ուսումնական — ճանաչողական` ծանոթանալ խաղողի տեսակներին, ո՞ր տեսակի խաղողից կպատրաստվի բարձրակարգ գինի,
խաղողաքաղի և խաղող ճզմելու ծիսական երգերի կատարում — ուսուցում, տարածում:

Արդյունքում՝ սովորողները կմասնակցեն խաղողից գինու ստեղծման գործընթացին, կծանոթանան խաղողի տեսակներին։ Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում։

Աղբյուրը՝ Նելի Արղությանի բլոգից

Արդյունք

Խաղողածես

Իրականացրեցինք «Խաղողածեսի» ամենակարևոր և հետաքրքիր մասը՝ խաղողի ճզմելու, տրորելու, հյութը քամելու արարողությունը։ Արդեն սպասում ենք հյութի խմորմանը։

Իսկ գինին կհամտեսենք «Հարիսայի ծեսին»։

Չամիչով թխվածքաբլիթներ

Արևմուտքի 5 տարեկանների դասարան- լաբորատորիան այսօր բուրում էր շատ անուշահոտ, հաճելի բույրով։ «Չամիչների» մոտ իրարանցում էր. պատրաստում էին թխվածքաբլիթներ, իսկ միջուկը՝ սովորողների ձեռով պատրաստած քաղցրահամ չամիչ։

Խաղողը խոշորացույցի տակ

Երեխաները շատ են սիրում խաղող ուտել, բայց չգիտեն նրանց օգտակար հատկության, տեսակի, կառուցվածքի մասին։ Այդ ամենի մասին 5 տարեկան «չամիչներին» պատմեց բնագետ ընկեր Շուշանը։ Սովորողները պարզեցին՝ խաղողի կեղևն ու կորիզը ինչքան օգտակար են, որ կան կորիզավոր և անկորիզ խաղողի տեսակներ, խոշորացույցի տակ մանրամասն ուսումնասիրեցին խաղողի պտղամիսը։ Իսկ ընթացքը՝ տեսանյութում.

Բնագիտական փորձեր խաղողով

Այսօր 5 տարեկանների լաբորատորիան հագեցած էր բացահայտումներով և փորձերով։ Փորձերը խաղողով էին։

Առաջին փորձի համար մեզ անհրաժեշտ էր՝ խաղող, ջուր, հանքային գազավորված ջուր։ Ընթացքը՝ տեսանյութում.

Երկրորդ փորձի համար անհրաժեշտ էր՝ խաղող, ջուր, շաքարավազ։ Ընթացքը՝ ստորև.

Խաղող-չամիչ-մաթեմատիկա

Խաղողածեսին ընդառաջ սկսեցինք խաղող+մաթեմատիկա գործունեությունը։ Նախ խաղողի հատիկները առանձնացրեցինք ողկույզից, ապա տեսակավորեցինք, հաշվեցինք, շատ ու քիչ, մեծ ու փոքր համեմատեցինք։

Որոշեցինք ինքնաշեն կշեռք պատրաստել և կշռել խաղողները։

«Խաղողածես» ուսումնական նախագիծ

Օրը՝ 04.11

Ժամը՝ 12.00

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Համակարգողներ՝ Անի Գրիգորյան, Մայրանուշ Համբարձումյան

Ազգային-ծիսական խաղիկներ՝ «Մամի, մամի, խաղողը հասել է»։

Խաղողքաղի և խաղող ճզմելու ծիսական երգեր` «Բաղը քաղինք», «Էկեք ճզմենք քաղցր խաղող», «Քաղենք խաղողը» շարք:

Читать далее «Խաղողածես» ուսումնական նախագիծ