Ընթերցողական թափառումներ

Գրանցում և ներկայացնում ենք սովորողների կարդալու կարողությունները։

Ծաղկազարդ

Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօրյա տոնն Է (Զատկից մեկ շաբաթ առաջ), որի ակունքները գալիս են նախաքրիստոնեական հեռավոր ժամանակներից: Տոնի ծիսական արարողությունների մեծ մասը նվիրված է գարնան զարթոնքին։

Խաղուսուցում-բառուսուցում

Զարգանում ենք խաղալով.

Խաղից ուսուցում անցումը սովորողների համար միշտ լինում է աննկատ, բայց արդյունքը՝ նկատելի։

Բակային զբոսանքը, խաղը և ուսուցումը համատեղելով՝ խաղուսուցում-բառուսուցում։

Ինքնաշեն ուսուցողական խաղ

«Ինքնաշեն ուսուցողական խաղեր» ստուգատեսի շրջանակում ստեղծեցինք խաղ՝ ընթացքում դիտարկելով սովորողների տեխնոլոգիական, լեզվական կարողությունները։

Խաղի ստեղծման համար անհրաժեշտ էր ստվարաթուղթ, ամրացնող թափանցիկ ժապավեն և գունավոր մարկերներ։

Սովորողները ընդգծեցին ստվարաթղթի վրա արդեն նկարած տառերը, ստվարաթուղթը փաթաթեցին թափանցիկ կպչող ժապավենով և սկսեցին խաղալ։ Խաղի ընթացքը՝ տեսանյութում.

Այլընտրանքային «սար»-եր

Սովորողները հատիկեղենով, փոքր դետալներով կառուցում-գրում են «սար» բառը։

Մեդիաթթուդրիկ

Թթուդրիկին ընդառաջ սովորողները համակարգչի Paint ծրագրով նկարում, գունավորում են բանջարեղեններ, դարձնում՝ շնչավոր՝ աչք ու բերանով, երկար քթով…

Читать далее Մեդիաթթուդրիկ

Խաղողածես

Ուսումնական աշունը հագեցած է ծեսերով, իսկ ամենաքաղցր ծեսը՝ Խաղողածեսը, իրականացրեցինք այս շաբաթ։

Նախ ուսումնասիրեցինք խաղողը՝ համ, հոտ, գույն, ձև.

Հետո իրականացրեցինք ծեսը՝ երգով, գովքով։