«Հոկտեմբերիկ». Ինքնաշեն խաղեր թափոններից

Օրը՝ 20․10․2022


Վայրը՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա


Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի  5 տարեկաններ


Պատասխանատուներ՝  Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Խորհրդատու ուսուցիչ՝ տեխնոլոգ Անուշ Դավթյան

Նպատակը՝ Ստուգատեսի շրջանակում դիտարկել ու գրանցել սաների խաղային, տեխնոլոգիական կարողությունները

Թափոններից պատրաստել ինքնաշեն խաղեր

Խնդիրները՝

•առանձնացնել թափոններ, որոնք անհրաժեշտ կլինեն ինքնաշեն խաղալիք ստեղծելու համար

նպաստել սաների ինքնուրույնության դրսևորմանը, դիտարկել ու գրանցել.

նպաստել թիմային /խմբային/ գործունեության ընթացքում փոխօգնության, հանդուրժողականության որակների ձևավորմանն ու զարգացմանը.

նպաստել երևակայության, ուշադրության զարգացմանը.

նպաստել տեխնոլոգիական /աշխատել մկրատով, սոսնձով, այլ նյութերով/ հմտությունների զարգացմանը.

Ընթացքը.
Խմբային աշխատանքի արդյունքում տեսակավորում, առանձնացնում ենք թափոնները և ստեղծում հետաքրքիր և տարբերվող ուսուցողական խաղեր:

Նախ ծանոթանում ենք ստեղծվող խաղերին, խմբասենյակը վերածում ենք արվեստանոցի՝ պատրաստում ենք աշխատանքային սեղանը, դասավորում ենք աշխատանքային գործիքները, անհրաժեշտ պարագաները, ապա բաժանվում երկու խմբի և անցնում գործի.

Պատրաստելու ենք երկու խաղ՝ ստվարաթղթե լաբիրինթ.

խցաններով տրամաբանական խաղ.

Խաղերի ստեղծման համար օգտագործելու ենք խցան, ստվարաթուղթ, փոքրիկ գնդակ և գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ։ 

Ստեղծված ուսուցողական խաղերը, դրանց գործածում-կիրառումը  կհրապարակվեն դասարանական բլոգում:

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий