Այցելություն Բուսաբանական այգի

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - aygi111.jpg

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Օրը՝ 12.10
Մեկնումը՝ 09:30
Վերադարձը՝ 14:00

Վարորդ՝ Արամ Հարությունյան
Վայրը՝ Երևանի բուսաբանական այգի

Եղանակը՝ ըստ weather.com

Նպատակները՝

Աշնանային դիտարկումներ, նկարչական պլեների իրականցում,ընթերցումներ, Կոմիտասյան երգերի կատարում։

Խնդիրները՝ բնագիտական, տեխնոլոգիական գիտելիքների զարգացում, միասնական ընթերցումներ, պլեներ, քայլարշավ իրականացնելու հմտությունների զարգացում, սովորողների մեջ սիրո և հոգատարության սերմանում բնության հանդեպ:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Տաք հագուստ
  • անձրևապաշտպան բաճկոն
  • գլխարկ
  • ջուր

Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ՝ աղբի տոպրակներ, ձեռնոցներ։

Նախապատրաստական աշխատանքներ՝

Խոսել աշնան մասին, քննարկել աշնանային բնությունը:

Ճամփորդության ընթացք`

  1. Շրջակա տարածքի ուսումնասիրություն
  2. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  3. Քայլարշավ
  4. Նախաճաշ
  5. Բացօթյա ընթերցումներ
  6. Ծառերի, թփերի դիտարկում
  7. Նկարչական պլեներ:

Նախատեսում ենք բուսաբանական այգուց հավաքել կաղիններ ու տերևներ, որպեսզի աշնանային կոլաժներ պատրաստենք: Ուսումնասիրում ենք տերևները,դրանց տեսակները, գույները, չափերը, կատարում չափում-համեմատություններ: Բացօթյա ընթերցանություն ենք իրականացնում, այնուհետև կատարում ենք նկարչական պլեներ:

Ակնկալվող արդյունքները`

Աշնանային տեսարանի նկարագրություն։

Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում

Արդյունքը

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий