«Հոկտեմբերիկ». Հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ

Ամսիկներ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Արևմտյան 5 տարեկաններ և ծնողներ
Սկիզբը՝ ժ. 20:00
Վայրը՝ ընտանիքում


Հոկտեմբերի 27`«Հոկտեմբերիկ». Հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ

Նախագծի պատասխանատու՝ Անի Գրիգորյան

Նկարագրությունը՝

Դասվարը կամ դասվարի օգնականը նախապես սովորողների էլեկտրոնային հասցեներին ուղարկում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում սովորողներին արդեն ծանոթ հեքիաթների ցանկը: Յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից ընտրում է իր նախընտրելի հեքիաթը, ստեղծում հարմար միջավայր և սկսում պատմել հեքիաթը: Սովորողը կարող է փոխել հեքիաթի ավարտը, նոր ավարտ մտածել կամ համադրել 2 և ավելի հեքիաթներ: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին կամ դասվարի օգնականին: Ժամը՝ 20:00-ից սկսվում է «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբը: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Հեքիաթներ

Երկինքը փուլ է գալիս

Ով աշխատի, նա կուտի

Պապն ու շաղգամը

Փեսացու մուկը

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий