«Հոկտեմբերիկ».Հեծանիվներով ու ինքնագլորներով  բացօթյա մարզական ստուգատես

«Ամսիկներ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Արևմտյան  5 տարեկաններ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ Յուրի Բախշյանի անվան այգում։

Հոկտեմբերի 6` «Հեծանիվներով ու ինքնագլորներով»  բացօթյա մարզական ստուգատես

Պատասխանատու՝ Անի Գրիգորյան, Ալլա Անդրեասյան

Նպատակը՝
Ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում ու սաների մարզական կարողությունների դիտարկում:

Խնդիրները՝

  • Ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ, պաշտպանիչ գլխարկ/
  • Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.

Ընթացքը.
Խաղ առաջին. Սովորողները բաժանվում են երկու խմբի, կանգնում շարքով՝ իրար հետևից։ Յուրաքանչյուր շարքի դիմաց կդրվեն չորսական բուլավաներ, իրարից մեկ մետր հեռավորության վրա։ Սովորողները, բուլավաներ շրջանցելով, այգու կենտրոնական մասով շրջադարձ կատարելով, ինքնագլորներով փոխանցում են շարքում կանգնած ընկերոջը։

Խաղ երկրորդ. Սովորողների հետ կանգնում ենք շրջանաձև, խաղում ենք ազգային խաղ «Մուկն ու կատուն»։ Մուկն էլ, կատուն էլ պետք է լինեն ինքնագլորներով։

Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий