Պատկերազարդ սուդոկու

Աշխատանքի միջոցով զարգացնում ենք մտածողությունը, տրամաբանությունը, մկրատով աշխատելու տեխնիկան, մոտորիկան։

Աշխատանքի ընթացքը. Աշխատանքային թերթիկի վերևի հատվածում՝ առանձին քառակուսիների մեջ, կան պատկերնների շարք՝ արև, ամպ, կաթիլ, անձրևանոց, բայց ամեն քառակուսու մեջ մի պատկերը բացակայում է։ Ներքևի հատվածում պատկերված են բաց թողնված պատկերները։

Ներքևի հատվածում գտվող պատկերները առանձնացնում ենք, ընտրում թերթիկի վերևի հատվածում ճիշտ տեղը՝ պահպանելով օրինաչափությունը։