«Նոյեմբերիկ». թթուդրիկ

Ամսիկներ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Օրը՝ 11.11.2021

Ժամը՝ 11:00-12:30

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ, հյուրեր

Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համագործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում:

Ընթացքը՝

Նախապատրաստական աշխատանքներ՝ 1.Շաբաթվա ընթացքում պատրաստում ենք բանջարեղենային կերպարներ և, որպես հեքիաթի հերոսներ, հորինում հորինուկներ։

2. Համեմատում, կշռում, համտեսում, ուսումնասիրում ենք բանջարեղենները։

3. Կատարում ենք բնագիտական գունափորձ կարմիր բազուկով, գազարով, կաղամբով՝ որպես բնական գունանյութ։

4. Տեխնոլոգիական աշխատանք մակարոններով՝ պատրաստում ենք թթվի բանջարեղեններ։

5. Paint համակարգչային ծրագրով նկարում ենք բանջարեղեններ։

6.Ծնողների մասնակցությամբ թթու ենք դնում:

Արդյունքը՝ դասարանական բլոգում, միասնական համտեսը՝ Հարիսայի ծեսին:

Արդյունքը

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий