Նոյեմբերիկ. «Պլաաստիլինե կերպարներ»

«Ամսիկներ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Օրը՝ 04.10.2020

Ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա, ընտանեկան դպրոց

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Խորհրդատու ուսուցիչ՝ Աստղիկ Արսենյան

Նպատակը՝ Դասարանը, ընտանեկան դպրոցը վերածել պլաստիլինե արվեստանոցի՝ ստեղծելով պլաստիլինե կերպարներ : Նախագծի ընթացքում սովորողը ձեռք կբերի մի շարք տեխնոլոգիական հմտություններ:

Խնդիրներ

  • Զարգացնել սովորողի ստեղծագործական,երևակայական միտքը
  • Նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
  • Խմբով աշխատելու հմտություն

Ընթացքը

Սովորողների հետ խոսում և ներկայացնում ենք պլաստիլինով աշխատելու նրբությունների մասին։ Նշում, որ կան պլաստիլինի տարբեր տեսակներ, ինչպես նաև ինքնաշեն պլաստիլին։ Սովորողների հետ պարզում՝ ի՞նչ է անհրաժեշտ ինքնաշեն պլաստիլին պատրաստելու համար։ Կատարում ենք աշխատանքի բաժանում և սկսում պատրաստել պլաստիլին մեր ձեռով։

Անհրաժեշտ բաղադրիչներ

Ալյուր, աղ, ջուր, բուսայուղ, սննդային ներկ։

Արդյունքը

Автор

anigrigoryansite

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Այստեղ կգտնեք հետաքրքիր և ուսուցանող նյութեր երեխաների համար։

Оставьте комментарий