Բարև, սա ես եմ…

«Ես» նախագծի շրջանակներում սովորողները մեդիագործիքով նկարում են իրենց և մուտքագրում իրենց մասին։

Օրացույցային խնդիր

Ֆլեշմոբի խնդիրներին անդրադառնալը սովորողների կողմից սիրված թեմաներից է. ամեն անգամ ինչ որ հետաքրքիր դիդակտիկ խաղ ենք օգտագործում՝ խնդրին լուծում տալու համար։

Նախ խոսում, քննարկում, վերլուծում ենք խնդիրը, հիշում ենք խնդրին առնչվող թեմաները, որոնք էլ ավելի հասկանալի կդարձնեն պահանջը, ապա լսում ենք կարծիքներ՝ խնդրի լուծման հետ կապված։

Վերջնական լուծման հանգում ենք որևէ դիդակտիկ նյութի, խաղի միջոցով, որն էլ ավելի պատկերավոր է դարձնում ուսուցումը։