《Մատների նուրբ շարժունակության զարգացում》նախագիծ

Համագործակցային նախագիծ հատուկ մանկավարժ Աննա Օհանյանի հետ։

Նպատակ՝ զարգացնել մանր մոտորիկան, ձեռքերի համակարգված շարժումները։

Ժամկետ՝ հոկտեմբեր ամիս

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցների 5 տարեկանների խումբ։

Ընթացք՝ խմբերով իրականացնում ենք մատների նուրբ շարժունակությունը ապահովող գործունեություններ։

Հատիկեղենի տեղափոխում գդալներով, մատներով։

Աշխատանք ատամնաչոփիկներով։

Ինքնակպչուն ժապավեններով խաղ։

Թելի կծիկներով խաղ։

Կոճակներով, կոճգամներով, ամրակներով, մանր առարկաներով խաղեր։

Արդյունքում՝ սաների մոտ առավել լավ կստացվի աշխատել փոքրիկ առարկաներով, կդառնան ավելի կենտրոնացած, համբերատար, մատների շարժումները՝ ճկուն։

5 տարեկանները Բուսաբանական այգում

5 տարեկանների առաջին այցելությունն էր Բուսաբանական այգի։ Օրը լի էր բացահայտումներով, զարմանքով, պրպտումներով…

Զբոսնելուց, տարածքը ուսումնասիրելուց, նախաճաշելուց հետո 5 տարեկանները սկսեցին ստեղծագործել…

Էլի ի՜նչ ճամփորդություն առանց բերանացի ընթերցումների։